Արտաքին 2 տարի առաջ - 22:47 26-11-2023

Թուրքիան և ԵՄ-ն կամրապնդեն համագործակցությունը միգրացիայի և անվտանգության հարցերում

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացել է Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի երկխոսության և անվտանգության հարցերով հանդիպումը։ Գրում է Ermenihaber-ը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յրլիքայայի և ԵՄ հանձնաժողովի ներքին գործերի հարցերով պատասխանատու Իլվա Յոհանսոնը կիսել են իրենց տեսակետները անկանոն միգրացիայի կանխարգելման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես Թուրքիան և Եվրամիությունը հաստատել են իրենց կամքը՝ ամրապնդելու համագործակցությունը անկանոն միգրացիայի կանխման, «ահաբեկչության» դեմ պայքարի, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի գործընթացների արագացման և ազատություն ապահովման հարցերում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր մոտեցումները սահմանների անվտանգության և ներգաղթյալների մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև գնահատել են, թե ինչպես կարող են ամրապնդել ներգաղթյալների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

Կողմերը վերահաստատել են իրենց ընդհանուր կամքը՝ հասնելու վիզայի ազատականացման, իսկ անվտանգության առումով պայմանավորվել են ավելացնել համագործակցությունն ու փոխադարձ ջանքերը «ահաբեկչության» և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև ուժեղացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում։

Հայտարարության նշվում է․ «Թուրքիան ԵՄ թեկնածու երկիր է և ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է միգրացիայի և անվտանգության ոլորտներում»։

Ինչպես նաև հայտարարվել է, որ պարբերաբար հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերանայելու տեխնիկական մակարդակով համագործակցության առաջընթացը միգրացիայի և անվտանգության ոլորտներում ընդհանուր շահերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում