Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 08:15 27-11-2023

Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

Վրաստանում է գտնվում Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը։ Այցի նպատակը պաշտպանության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ խորհրդատվությունների անցկացումն է։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Վրացական կողմը իտալացի հյուրերին ներկայացրել է պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման արդյունքում Վրաստանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր է ստորագրվել։

Իտալիայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի (SNGP) շրջանակներում միջազգային վարժանքների, ինչպես նաև ռազմաքաղաքացիական համագործակցության, ռազմական կրթության և ավիացիայի հարցերում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է