Ներքին 2 տարի առաջ - 14:30 25-11-2023

Փաշինյանի ավտոշարասյունը շանը գցեց մեքենայի տակ․ վարչապետը Արմավիրի մարզում էր

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ քիչ առաջ Արմավիր-Երևան ավտոճանապարհը երկար ժամանակով խցանված է եղել։

Պարզվել է՝ ճանապարհը փակել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունն անցնի։

«5 կիլոմետրանոց խցանում էր, փակել էին, որ Նիկոլն անցնի։ Արմավիրից վերադառնում էր Երևան, բայց, թե ուր էր գնացել և ինչի համար՝ չգիտենք»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացու խոսքով՝ մեքենաներն այնքան անրագ են սլացել, որ փողոցն անցղնող շան են գցել մեքենայի տակ։

«Ոնց որ Երևանում էին մեծ արագությամբ քշել ու հղի կնոջը գցել ավտոյի տակ, նույն ձև էլ այսօր այնպիսի արագությամբ էին սլանում, որ փողոցն անցնող շանը գցեցին ավտոյի տակ։ Մի հատ չկանգնեցին էլ, քշեցին անցան։ Շունը մինչև հիմաք այդ հատվածում սատկած, ընկած է»,- ասաց մեր զրուցակիցը։




Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը