Միտք 2 տարի առաջ - 14:59 23-11-2023

Սաքունց-մաքունցները երբևէ իրական քաղհասարակություն չեն եղել․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Կհիշե՞ք, ընկերնե՛ր, սորոսական թևի որևէ իրավապաշտպան երբևէ հանցագործության մասին հաղորդում տված կա՞ նիկոլական որևէ գործչի հնչեցրած բռնության կոչերի, ատելության խոսքի կամ խուլիգանության համար։ Ասենք՝ Ալեն Սիմոնյանի դեմ։

Ինչ-ինչ, բայց ատելության խոսքը և խուլիգանությունը նիկոլականների ճամբարում ծփում է։ Հիշեք 2020-ի նոյեմբերին «քաղաքացու վրեժ» տռցնող Նիկոլին...
Հարցնում եմ, որովհետև ընդդիմադիր գործիչների վրա գործ տալիս են. օրինակ՝ Արթուր Սաքունցը հաղորդում է ներկայացրել Մամիջանյան Հայկի դեմ։

Սաքունցից մի քանի տարի է՝ համարյա ձեն-ձուն չկար։
Նիկոլական գործիչների անօրինականությունները, արդյունաբերական մասշտաբներով արտադրվող ատելության խոսքը, բռնաճնշումներն ազգային գործիչների դեմ, այս ամենը իր կողքով էր անցել։
Բայց Մամիջանյան Հայկին, փաստորեն, ուշադիր հետևում է, որ чуть что՝ միանգամից գործ տա։
Ինչու եմ սա գրում. հիշեցնելու ու վերահաստատելու, որ սաքունցներն ու լևոնբարսեղյանները, դանիելիոաննիսյաններն ու լենանազարյանները, որոնք տասնամյակներով ներկայանում էին որպես «Հայաստանի քաղհասարակություն», իրականում ընդամենը արևմտյան դեսպանություններից ճտիկով միացվող-անջատվող գործակալական ցանց էին։ Եւ շարունակում են այդպիսին մնալ։
Քաղաքացիական հասարակությունն այն ինստիտուտներից մեկն է, որը զսպում է ցանկացած իշխանության ախորժակը, ստիպում է հաշվի նստել հասարակության (ու նաև ազգի) շահերի հետ։
Այսինքն ցանկացած ԻՐԱԿԱՆ քաղհասարակություն միշտ ցանկացած իշխանության գլխին կախված մահակ պիտի լինի, այլ ոչ թե այդ իշխանության կամ դրա օտարերկրյա դաշնակիցների ձեռքի փետ...

Այն փաստը, որ Նիկոլն այսքան հեշտությամբ բռնապետություն հաստատեց Հայաստանում, նույնպես խոսում է այն մասին, որ սաքունց-մաքունցները երբևէ իրական քաղհասարակություն չեն եղել։ Դրանք 0 դիմադրություն են ցույց տվել, իսկ հաճախ նաև աջակցել ու հանցակցել են բռնապետության կառուցմանն ու պետության զավթմանը։ Իզուր չէ, որ դրանցից շատերն այսօր Նիկոլի համակարգում պաշտոնների են կամ Նիկոլի դեմ պայքարողների վրա գործ են տալիս։

Հայկական ազգային սուվերեն քաղհասարակություն մե՛նք պետք է ստեղծենք։ Երեկ պետք է ստեղծած լինեինք։ Առանց սրա-նրա հետ հաշվի նստելու և երկնքում աստղերի «հարմար դասավորվածության» սպասելու»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան