Ներքին 2 տարի առաջ - 20:41 21-11-2023

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հրդեհ է բռնկվել Սարուխան գյուղի 2 տներում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան բնակավայրում տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեսրոպ Մաշտոց փողոցի բնակիչ Միշա Հովհաննիսյանի թիվ 18 տանը կից հացատանը: Պարզվել է նաև, որ այրվել է հացատան տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարրերը, ներսում կուտակված վառելափայտն ու գոմաղբը, ինչպես նաև Սամվել Զաքոյանին պատկանող թիվ 20 տան տանիքի կառուցատարրերը՝ մասամբ:

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի