Ներքին 2 տարի առաջ - 18:14 21-11-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Դավիթ Խաչատրյանն անդրադարձել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Օրինագծերի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Ըստ փոխնախարարի՝ օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվելուց հետո, ամենայն հավանականության Կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը: Դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել, վերականգնել իրենց կենսաթոշակ ստանալու իրավունքը և ստանալ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները: Դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, որի համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ հասցեի հաշվառում:

Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները:

«Չորս օրվա ընթացքում արդեն իսկ ընդունել ենք 63 769 դիմում: Դիմումների ընթացակարգը նույն է՝ մյուս աջակցության ծրագրերի նման: Երկու կարևոր դիտարկում՝ դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, այս դեպքում մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին: Այս աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու ևս մեկ հնարավորություն է տրված ՝ 75 տարեկան, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին: Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է հնարավորություն բանկի ընտրության: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը և համակարգն ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,-ասել է Զարուհի Մանուչարյանը:

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ևս 4136, արդյունքում՝ միանվագ դրամական այս աջակցությունը տրամադրվել է 108 336 անձի: 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 820 անձի:

Ինչպես նշել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանողներ արդեն իսկ ներգրավված են ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: Ըստ նրա՝ կրթաթոշակների տրամադրումը կմեկնարկի ստացված տվյալների նույնականացման գործընթացից հետո: Սարգիս Հայոցյանը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը:

Տեղեկացվել է նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է ԼՂ-ի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի