Արտաքին 2 տարի առաջ - 09:40 21-11-2023

Ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից սպասում է իր ներկայացրած առաջարկների վերաբերյալ մեկնաբանությունների։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի Հանրապետության Նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով, բայց այժմ մենք սպասում ենք ավելի քան երկու ամիս ՝ սեպտեմբերի 11-ից, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ:

Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:

Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը պնդել է նաև, որ ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա։ Նրա խոսքով՝ այժմ ՀՀ-ն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։

«Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև խելամտության և պատմական արդարության վրա»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում