Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 15:41 19-07-2022

Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը. Ալիև

«Եվրախորհրդարանի պատվիրակությունը երկար ժամանակ այց չի կատարել Ադրբեջան։ Հիշում եմ, որ վերջին անգամ Եվրախորհրդարանի պատվիրակությունն այցելել էր 2018թ.: Անկեղծ ասած, ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ լսեցի, որ դուք ծրագրում եք ուղևորություն Ադրբեջան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Դևիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը և բողոքել Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունված հակաադրբեջանական բանաձևերի քանակից:

Ալիևը հատկապես բողոքել է մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից. «Դա առաջացրել է լուրջ մտահոգություն: Այդ բանաձևում ասվում էր Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Եվ դա չի համապատասխանում իրականությանը»:

«Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական ​​խմբեր որոշակի ազդեցություն ունեն դրանց վրա։ Հակառակ դեպքում դա շատ դժվար է բացատրել»,- հայտարարել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում