Արտաքին 3 տարի առաջ - 18:40 14-11-2023

Էրդողանը Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել, Շոլցը դատապարտել է նրա հայտարարությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել։

Ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, Թուրքիայի նախագահի հայտարարությունները սուր քննադատության են ենթարկվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, ով Թուրքիայի նախագահի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել։

Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցից մի քանի օր առաջ Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Իսրայելը «ժողովրդավարական պետություն է»։

«Սա մի երկիր է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են»,- հավելել է նա։

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի լեգիտիմությունը «կասկածի տակ է դրվում սեփական ֆաշիզմի պատճառով»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է