Ներքին 2 տարի առաջ - 18:04 14-11-2023

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

«ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։

Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․

«Իսկապես, դրական քննարկում ենք ունեցել ՄԹ - Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար:

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։

Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:

Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան