Արտաքին Մամուլ 2 տարի առաջ - 14:15 14-11-2023

Տարածքներ՝ անդամակցության դիմաց․ ՆԱՏՕ-ի առաջարկը Կիևին․ The Guardian

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բրիտանական The Guardian պարբերականը գրում է․

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի իշխանություններին առաջարկել է միանալ դաշինքին՝ առանց Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների։

Ռասմուսենը կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի մասնակի անդամակցությունը կնախազգուշացնի Ռուսաստանին, որ վերջինս չի կարողանա խոչընդոտել այս գործընթացին։ Նրա համոզմամբ՝ մասնակի անդամակցությունը չի խորհրդանշի հակամարտության սառեցումը և միայն կսահմանափակի Մոսկվայի հավակնությունները։

Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ եկել է այս գործընթացում հաջորդ քայլը կատարելու և Ուկրաինային՝ դաշինքին անդամակցելու հրավեր ուղարկելու ժամանակը։ Նա պնդել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցը չպետք է տեղափոխվի հաջորդ տարի կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ։

«Մեզ անհրաժեշտ է նոր եվրոպական անվտանգության ճարտարապետություն, որտեղ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի սրտում»,- ասել է նա։

Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները ՆԱՏՕ-ի կազմ չընդգրկելն իր հերթին կնվազեցնի ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության վտանգը։ Պատասխանելով քննադատություններին, որ նման քայլը կարող է նշանակել ուկրաինական տարածքը Ռուսաստանին թողնել և հակամարտությունը սառեցնել, Ռասմուսենը մատնանշել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը և ասել․

«5-րդ հոդվածի երաշխիքների բացարձակ հուսալիությունը Ռուսաստանին հետ կպահի ՆԱՏՕ-ի կազմում գտնվող ուկրաինական տարածքի վրա հարձակումից, այսինքն՝ կազատի ուկրաինական ուժերին սահմանային գիծն անցնելու հարցում»։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի