Ներքին 2 տարի առաջ - 12:19 14-11-2023

ՀՅԴ Բելգիայի կոմիտեն մերժել է հանդիպել Սինանյանին

«Բելգիայի հայերի կոմիտեն» նոյեմբերի 11-ին նախաձեռնել էր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։

«ՀՅԴ Բելգիայի կիմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը։ Հայաստանի կառավարության սույն ներկայացուցիչն իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով», - հայտնում է կոմիտեն։

«Բնականաբար այս քաղաքականության պատվիրատուն պարոն Սինանյանի անմիջական պետերն են Հայաստանից, որոնք Հայրենիքն այսօր գոյաբանական խնդիրների առջև են կանգնեցրել։ Հանդիպմանը ՀՅԴ ներկա չգտնվելը ոչ մի աղերս չունի սփյուռքյան բոլոր կարող ուժերը հանուն Արցախի և այլ հրատապ ազգային խնդիրների շուրջ համախմբելու մեծ հրամայականի հետ, սակայն միասնության գաղափարը երբեք չեն կարող իրականացնել Հայրենիքը վաճառքի հանած ապազգային ուժերը։ Լիահույս ենք՝ այս ակնառու ճշմարտությունը հետզհետե է՛լ ավելի կհաստատվի, որպեսզի ազգի կարող ուժերը վերջնականապես հանեն մեր երկիրը այս աղետալի վիճակից», - նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան