Ներքին 2 տարի առաջ - 16:12 12-11-2023

Արամ Ա կաթողիկոսը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել երիտասարդության հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն ուղեկցող շքախմբով նախ ուղղվեց Վաշինգթոնի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հանդիպեց հավատացյաների եւ եկեղեցու հոգաբարձուների հետ: Հայտնում են Կիլիկայի կաթողիկոսությունից:

Կանոնական աղօթքէն ետք, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանը իր բարի գալուստի խօսքին մէջ ողջունեց Հայրապետին ներկայութիւնը՝ զայն նկատելով օրհնաբեր եւ հոգեւոր վերանորոգման առիթ։ Ապա, ան հրաւիրեց Նորին Սրբութիւնը հաւատացեալներուն փոխանցելու իր Հայրապետական պատգամը։ Իր խօսքին մէջ Նորին Սրբութիւնը շեշտեց եկեղեցին Աստուծոյ տունը ըլլալու իրողութիւնը եւ թելադրեց հաւատացեաներուն, որ այս ըմբռնումով մօտենան եկեղեցւոյ։ Ան ըսաւ, թէ եկեղեցին վայր մը չէ, ուր կ՚երթանք պարզապէս ներկայ գտնուելու ծիսական արարողութեան մը, այլ ան Աստուծոյ տունն է, որուն անդամներն ենք մենք։ Հետեւաբար, մենք ո՛չ միայն գործնապէս մասնակից պէտք է դառնանք եկեղեցւոյ կեանքին, այլ նաեւ մեր գիտակից ու հետեւողական մասնակցութեամբ պէտք է եկեղեցի՛ դառնանք։

Եկեղեցական արարողութենէն ետք տեղի ունեցաւ աջահամբոյր, որուն հետեւեցաւ երիտասարդներու հետ հանդիպում, եկեղեցւոյ սրահին մէջ։ Քաջալերական էր տեսնել մեծ թիւով երիտասարդներու ու անոնց ծնողներուն ներկայութիւնը։

Երիտասարդներուն հետ զրոյցը վարեց Ուաշինկթընի Հայ Դատի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը։ Ան Վեհափառ Հայրապետը ներկայացուց իր ունեցած բազմակողման փորձառութեանց առընթեր, նաեւ իբրեւ հոգեւոր պետ մը, որ միշտ քաջալերած է ու կը քաջալերէ երիտասարդներու մասնակցութիւնը հայ կեանքին մէջ։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ, որ անհրաժեշտ է երիտասարդութեան հե՛տ խօսիլ եւ ո՛չ թէ միայն թելադրել կամ հրահանգել։ Ան պատասխանեց իրեն ուղղուած բոլոր հարցումներուն, որոնք առաւելաբար առնչուած էին Սփիւռքի վերակազմակերպման, հայ եկեղեցւոյ վերանորոգման ու առաքելութեան եւ մեր ինքնութեան պահպանման սփիւռքեան դժուարին պայմաններուն մէջ։

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը իր գնահատական ու քաջալերական խօսքին մէջ հայրական կոչ ուղղեց երիտասարդրներուն՝ դառնալու աշխոյժ ու գործոն ներկայութիւն հայ կեանքէն ներս՝ թէ՛ եկեղեցւոյ եւ թէ՛ մեր միութիւններուն ճամբով»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար