Արտաքին 2 տարի առաջ - 11:08 11-11-2023

Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է առաքելություն ուղարկել Հայաստան

Մինչև Երևանից կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվից էլ հորդորել են առաքելություն ուղարկել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Ազատությունը։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա կոչ է արել առաքելություն ուղարկել Հայաստան՝ փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։

Փոխնախարարը նաև անհիմն է որակել Հայաստանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ գտնվելու մասին։

«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում», - ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։

Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է, նշել էր նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը