Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 08-11-2023

Ով կփոխարինի Մաթևոս Ասատրյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ վերապահումով, որ ինքը տեղյակ չի եղել իր օգնականի եւ փոխմարզպետի վիճաբանությունից։

Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։