Սպորտ 2 տարի առաջ - 16:02 06-11-2023

9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունից

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։

Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում վարժությունում ԱԱ-ի չեմպիոններ են դարձել Էդգար Բադալյանը (62 կգ), Արտյոմ Սոլոյանը (85 կգ), Հայկ Աֆյանը (105 կգ), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Սեդրակ Մացակյանը (105 կգ), Աշոտ Անտոնյանը (94 կգ)։

​​​​​​​Ձգում վարժությունում երիտասարդների տարիքային խմբում չեմպիոններ են դարձել Գոռ Մարգարյանը (77 կգ) և Արտակ Ավետիսյանը (85 կգ), մեծահասակների տարիքային խմբում՝ Մակար Թամրազյանը (69 կգ), Գոռ Հովհաննիսյանը (105 կգ) և Արա Խաչատրյանը (85 կգ). վերջինս 288 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ է սահմանել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Վետերանների տարիքային խմբում էլ ոսկե մեդալ է նվաճել ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Դավիդ Գրիգորյանը (85 կգ): Հռոմում անցկացված աշխարհի առաջնության շրջանակում տեղի է ունեցել միջազգային նախագահական ժողով, որին մասնակցել են նաև ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը, Եվրասիայի առաջնության և սևծովյան երկրների գավաթի խաղարկության հաղթող Աշոտ Անտոնյանը։ Ժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնության անցկացման և տարբեր երկրներում մարզաձևի զարգացման վերաբերյալ։

Օրվա երկրորդ հատվածում տեղի է ունեցել միջազգային մրցավարի գրավոր քննություն, որին հաջողությամբ մասնակցել են նաև միջազգային մրցավարներ, ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը և մարզիկ Աշոտ Անտոնյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում