Արտաքին 2 տարի առաջ - 23:30 04-11-2023

Գերմանիան Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում. Բերբոկ

Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։

«Տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում, Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել կողմերին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- Բերբոքի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։

Աննալենա Բերբոքի ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից նկատելի են «շատ դրական ազդակներ»։

Հիշեցնենք՝ երեկ Երևանում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ որ առկա են լուրջ մտավախություններ, քանի որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

Բերբոքն իր հերթին հայտարարել էր՝ Գերմանիան ու ԵՄ-ն «ազնիվ միջնորդ են» ՀՀ և Ադրբեջանի համար։

Նա նշել էր նաև, թե մտադիր են ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, սակայն այդ առաքելության գործունեությունը «պետք է շահավետ լինի նաև Ադրբեջանի համար»։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել