Ներքին 2 տարի առաջ - 12:54 04-11-2023

Հացի փողը հաց վասակելու համար․ արցախցի ընտանիքը փախլավայի բիզնես է սկսել

Արցախցի Աբաղյանների ընտանիքը 2 անգամ ստիպված թողել է իր տունը։ Նրանք Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են։ 44-օրյա պատերազմից հետո, չնայած արդեն հարազատ տուն գնալու հնարավորություն չկար, նրանք Արցախ վերադարձան, հաստատվեցին Ստեփանակերտում։ Մայրաքաղաքի ամենասիրուն՝ Թումանյան փողոցի իրենց վարձով տունն արդեն հարազատ էր դարձել, իսկ այսօր ստիպված են հարմարվել նոր վարձով տանը, արդեն Արցախից հեռու՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղում։

Տուն, բարեբախտաբար, գտել են, իսկ աշխատանք՝ ոչ բոլորը։ Ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Աբաղյանը, Մեծ Թաղերում գրադարանավարուհի էր աշխատում, Ստեփանակերտում՝ վաճառողուհի, Զովունիում չի կարող վաճառողուհի աշխատել, որովհետև․

«Մայրս քայլելու և երկար կանգնելու հետ խնդիր ունի։ Ստեփանակերտում նա սուպերմարկետում էր աշխատում, այստեղ մտածում է, որ չի կարողանա, որովհետև 8 ժամվա աշխատանքի ընթացքում միայն 20 րոպե իրավունք ունի նստելու, իսկ նա այդքան առողջություն չունի։ Չենք կարող նորմալ ապրել, եթե ընտանիքում մի հոգի աշխատի։ Մայրս էլ էր ուզում աշխատել և այդ աշխատանքը տան պայմաններում փախլավա թխելը պիտի լինի»,- ասում է մեծ աղջիկը՝ Անին։

Փոքր տան շատ փոքր խոհանոցում ընդամենը 2 դարակ դնելու տեղ կա, իսկ ջեռոց և խմորեղեն պատրաստելու հարմարանքներ չկային։

«Ես սպասում էի որ աշխատավարձս ստանամ, չնայած արդեն պլանավորել էի, թե ինչի վրա եմ ծախսելու և տան վերջին կոպեկները հացի համար էին մնացել, ասացի՝ ոչինչ հացի գումարը կդնենք հաց վաստակելու համար։ Այդ օրերին իմ մուտքահաշվին ինձ հասանելիք 100 հազար դրամը նստեց ու որոշեցի և հենց այդ օրն էլ ջեռոց գնեցի»,- ասում է Անին։

Դեռ մեկ պատվեր ունի տիկին Ռուզաննան, այն շուտով պատվիրատուին կհասնի։ Չնայած բոլոր դժվարություններին, բոլոր պատվերները հասցեատիրոջն են հասնելու․

«Մտածում ենք ոնց պետք է թխենք, որտեղ պետք է թխենք, որովհետև ընդամենը մի սեղան է տանը, որը և՛ ուտելու համար է, և՛ հյուրեր ընդունելու համար է։ Տեղը շատ փոքր է, բայց մտածում ենք, որ եթե ցանկությունը կա, կարելի է նաև այդ տեղը գտնել»։

Հադրութի շնչով ու բույրով փախլավայի համի մասին Անին համեստորեն լռում է, իսկ դուք կարող եք պատվիրել և ինքներդ գնահատել։ Պատվիրելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 097712306, 097245413։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը