Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:44 01-11-2023

Մոտակայքում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Մենք դեռեւս ամիսներ առաջ՝ հուլիս-օգոստոսին ենք գրել, որ տեղափոխությունն արդեն իրականացվել է, եւ հայ-ամերիկյան ընկերությունը Զոդում՝ Երասխից եւ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող բանավանում է կառուցում նույն գործարանը, որը, ավելի ճիշտ՝ մի արտադրամաս է եւ ոչ թե մեծ գործարան։

Փաստորեն, ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 24/7 ռեժիմով հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է համարում, նախօրեին էլ ԱԺ-ում ուրախությամբ ավետեց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը խաղաղություն է մուրում, եւ անգամ ՀՀ 29,800 ք/կմ տարածքում մենք չենք կարողանում մի փոքրիկ արտադրություն գործարկել։ Նույնիսկ վախենում ենք պատկերացնել, թե «բոլոր սկզբունքների շուրջ համաձայնություն» ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։