Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 31-10-2023

Ստացվում է՝ կեղծ անձնագրեր էինք կրում․ արցախցի փաստաբանը՝ իրենց տրված ՀՀ անձնագրերի մասին

«Հայաստանի Հանրապետության անձնագիր կրողը դեռևս չի համարվում ՀՀ քաղաքացի», տեսակետ, որն արտահայտում են ՀՀ կառավարության անդամները։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային ասաց․ «Սա որևէ իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է կրել միայն ՀՀ քաղաքացին։ Ստացվում է, որ արցախցիներս կրում էինք կեղծ անձնագրեր»։

Փաստաբանն անդրադարձել է նաև արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու Կառավարության նոր որոշմանը, նրա դրական ու բացասական կողմերին․

«Կարծում եմ՝ այս իրավիճակում ամենաճիշտ լուծումն այն է, որ ոչ թե տալ փախստականի կարգավիճակ, այլ՝ համարել ՀՀ քաղաքացիներ։ Միայն այդ դեպքում շատ խնդիրների հնարավոր կլինի լուծում տալ՝ օրենքի ուժով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։