Արտաքին 4 տարի առաջ - 16:13 26-10-2021

Վրաստանում բացահայտվել են կեղծ COVID-անձնագրեր և ՊՇՌ թեստեր

Թբիլիսիում և Իմերեթում բացահայտվել են կեղծ COVID-անձնագրերի պատրաստման և բացասական ՊՇՌ թեստերի մի քանի փաստ։ Պատասխանատվության են ենթարկվել 9 մարդ, մեղադրյալներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ խաբեբաները գործարք են կնքել զբոսաշրջային ​​ընկերության հետ և արտասահման մեկնող քաղաքացիների համար պատրաստել են կեղծ քովիդ-անձնագրեր և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքներ։ Ծառայությունն արժեցել է 70 եվրո։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են կեղծ փաստաթղթերը և կնիքները, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող համակարգչային տեխնիկան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում