Արտաքին 1 ամիս առաջ - 15:54 28-08-2026

Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ Նեթանյահու

Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

Ես ասել եմ՝ եթե Իրանի ձեռքում միջուկային ռումբեր հայտնվեն, դա կլինի Իսրայել պետության և հրեա ժողովրդի վերջը։

Իրավիճակն արագ փոխվում է։ Մի ուժ թուլանում է, մեկ այլ ուժ՝ հզորանում։ Սակայն ամենակարևոր ուժը, որ պետք է հզորանա, մերն է․ Նեթանյահուն՝ Թուրքիայի մասին։

Ես չեմ կարող կառավարության կազմում ընդգրկել մարդկանց, որոնք ցանկանում են Պաղեստին պետության ստեղծում․․․ Եթե Պաղեստին պետություն ստեղծենք, մենք կործանված ենք։

Պատերազմի ընթացքում մեզ ասում էին․ «Դուրս եկեք Գազայի հատվածից, և պատանդները կազատվեն»։

Ես նրանց ասացի․ «Ես բոլոր պատանդներին հակառակ ճանապարհով եմ ազատելու՝ ուժի միջոցով»։

Իսրայելը չի հեռանում Գազայի հատվածից։ Գազայի հատվածի վերականգնում տեղի չի ունենա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմալուծվել, իսկ ամբողջ Գազան չի ապառազմականացվել։ Սա մեր անվտանգությունն է։ Սա մեր գոյությունն է։ Անվտանգությունն ամեն ինչից վեր է։

Ես ցանկանում եմ, որ Իսրայելը դառնա զենք-զինամթերքի արտադրության արդյունաբերական գերտերություն, որպեսզի մյուսները գան մեզ մոտ։ Հնդկաստանը, Գերմանիան մեզ են դիմում այդ հարցում։

Մենք դառնալու ենք արհեստական բանականության ոլորտում 3-րդ գերտերությունը։ Մենք չենք մրցակցում Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, սակայն մրցակցում ենք մյուս բոլոր պետությունների հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում