Ներքին 3 տարի առաջ - 20:41 30-10-2023

Եվրոպայի խորհուրդը կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ

Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է դեպի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

Փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայի, այդ թվում 30 հազար երեխայի հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման համար:

Հայաստան այցի ընթացքում Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Լեյլա Քայաջիկն այցելել է Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարան։

Նա նախանշել է աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.):

Այդ ոլորտներն են՝ խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերում,

առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիությունը ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը,

խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը,

կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը,

երեխաների իրավունքների պաշտպանությունը,

տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացումը:

«Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են աննախադեպ դժվարությունների և մարտահրավերներին»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ