Արտաքին 2 տարի առաջ - 17:20 27-10-2023

Թուրքիայի և Գերմանիայի միջև առևտրի ծավալները ռեկորդային են․ Ռոբերտ Հաբեք

Գերմանիայի կանցլերի տեղակալ և տնտեսության ու կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ավանդաբար ուժեղ են, իսկ առևտրի ծավալները՝ ռեկորդային: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հաբեքը հայտնել է, որ Թուրքիայում ավելի քան 100 տարի գործում են որոշ գերմանական ընկերություններ։ Նա մասնավորապես նշել է, որ թուրք նախարարի հետ քննարկել են այն հարցը, թե ինչպես բարելավել Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործող մաքսային միության աշխատանքը հատկապես այն դեպքում, երբ դեռևս այն լավ չի գործում և երկրոր՝ ինչպես կարող են այն զարգացնել։

Միևնույն ժամանակ նախարարը անդրադարձել է կանաչ տեխնոլոգիաների և էներգիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև նշել, որ որոշ ռեսուրսներ կարող են օգտագործվել այնսպիսի ոլորտներում, ինչպիսին է էներգիայի փոխակերպումը։ Գերմանացի նախարարի խոսքով՝ պատվիրակության մեծ մասը մասնագիտացված է այդ ոլորտում։

Նրա կարծիքով՝ այս նախագծերի և տնտեսական առևտրային հարաբերությունների ինտենսիվացմանն ուղղված կոնկրետ մոտեցումներն այս շրջանում ավելի քան երբևէ հրատապ են։

«Անմիջապես Թուրքիայի և Գերմանիայի շուրջ պատերազմ է ընթանում։ Մենք պետք է մեր ջանքերը ներդնենք՝ ավելի շատ խոսելով և հարաբերություններն ինտենսիվացնելով։ Դրա համար պետք է աշխատենք»,-ասել է Հաբեքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում