Ներքին 2 տարի առաջ - 10:39 25-10-2023

Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Մարուքյան

«Ինչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երեկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:

«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։

Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում