Արտաքին 2 տարի առաջ - 07:48 23-10-2023

Իսրայելական տանկը սխալմամբ կրակ է արձակել եգիպտական դիրքի վրա

Իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 22-ին սխալմամբ կրակել են սահմանամերձ եգիպտական դիրքերից մեկի ուղղությամբ, դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակ է արձակել եգիպտական դիրքին՝ Քերեմ Շալոմ շրջանում, սահմանի մոտակայքում: Միջադեպի հանգամանքները հետաքննվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելցի զինվորականներն անմիջապես ներողություն են խնդրել այս միջադեպի համար։Հաղորդագրությունում չի նշվում, թե արդյոք միջադեպի հետևանքով կան կորուստներ:

Քերեմ Շալոմը իսրայելական կիբուց է՝ գյուղական համայք, որը գտնվում է անմիջապես Գազայի հատվածի սահմանի մոտ և ոչ հեռու Եգիպտոսի սահմանից:

Բնակավայրի մոտ գտնվում է համանուն սահմանային անցակետը, որով նախքան հոկտեմբերի 7-ին մեկնարկած իսրայելա-պաղեստինյան համամարտությունը Եգիպոսից տարբեր ապրանքներ ու վառելիք են ուղարկվել Գազայի հատված։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում