Արտաքին 6 ամիս առաջ - 21:29 28-01-2026

Իսրայելական զորքը Գազայում կրակ է բացել պաղեստինցի արմատականի վրա

Գազայի հատվածում տեղակայված իսրայելական զորքերը կրակ են բացել պաղեստինցի արմատականի վրա, հաղորդել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

Ըստ հայտարարության՝ արմատականը հատել է այսպես կոչված դեղին գիծը, որտեղ իսրայելական զորքերը տեղակայված են հրադադարի ժամանակ, և մոտեցել է զորքերին։

Իսրայելական կողմի տվյալներով՝ զինվորականները տղամարդուն «անմիջական սպառնալիք» են համարել և նրա կոորդինատները փոխանցել են Իսրայելի ռազմաօդային ուժերին, որից հետո արմատականը վերացվել է օդային հարվածով։

«Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության զորքերը շարունակում են տեղակայված մնալ ըստ հրադադարի մասին համաձայնագրի և կշարունակեն միջոցներ ձեռնարկել ցանկացած անմիջական սպառնալիք վերացնելու համար»,- հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։