Արտաքին 2 տարի առաջ - 16:15 01-12-2023

Պաղեստինցի բանտարկյալները հայտնում են, որ իսրայելական բանտերում իրենց նկատմամբ բռնություն են գործադրել

Իսրայելական բանտերից ազատված պաղեստինցի բանտարկյալները հայտնել են, որ իրենց նկատմամբ բռնություն և պատիժ են գործադրել։ Այս մասին հայտնում է BBC-ն, որը զրուցել է պաղեստինցի բանտարկյալների հետ։

Բանտարկյալները նկարագրել են բանտախցում անցկացրած օրերը՝ ասելով,որ իրենց փայտերով հարվածել են, իսկ հագուստը, սնունդն ու վերմակները՝ խլել: Կին բանտարկյալներից մեկն ասել է, որ բանտախցերի ներսում պահակները երկու անգամ արեցունքաբեր գազ կիրառելով ՝ սպառնացել են բռնաբարության ենթարկել իրենց։

Պաղեստինյան բանտարկյալների միությունը հավելել է, որ որոշ պահակներ, ենթադրաբար, միզել են ձեռնաշղթաներով բանտարկյալների վրա:

Ավելին՝ վերջին յոթ շաբաթվա ընթացքում վեց բանտարկյալ է մահացել Իսրայելի բանտում:

Տասնութամյա Մուհամմեդ Նազալը Իսրայելի կողմից ազատ արձակվածներից մեկն է,ով պատմել է, թե ինչպես են իր հետ վարվել։ Տասնութամյա տղան նկարագրել է բանտախցում կատարվածը ասելով՝ 10 օր առաջ իսրայելցի բանտապահները խոսափողով և բարձրախոսով մտել են իր խուց և փորձել ծաղրել բանտարկյալներին՝ ծափ տալով և գոռալով նրանց անունները։ «Երբ տեսան, որ մենք չենք արձագանքում, սկսեցին ծեծել մեզ»,- նշել է նա։

Տղան, վերադառնալով Պաղեստին, բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է՝ երկու ձեռքերը կոտրված են եղել։ Նա ասում է, որ մյուս բանտարկյալներն օգնել են իրեն ուտել, խմել և օգտվել լոգարանից, և որ ինքը պահակներից բժշկական օգնություն չի խնդրել՝ վախենալով, որ իրեն նորից ծեծի են ենթարկելու։

Իսրայելի բանտային ծառայությունը վիճարկել է Մուհամեդի պատմությունը՝ ասելով, որ նա բանտից դուրս գալուց առաջ հետազոտվել է և նրա մոտ բժշկական խնդիր չի ախտորոշվել։

Բանտային ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դեռահասը դուրս գալիս բանտից և նստում Կարմիր խաչի ավտոբուսը մինչև ազատվելը, ինչն ապացուցում է, որ նրա պնդումները կեղծ են:

Բժշկական եզրակացությունը Ռամալլայի հիվանդանոցից, երբ նա վերադարձավ տուն, խորհուրդ տվեց, որ հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ափսե տեղադրել, եթե նրա կոտրվածքներն ինքնուրույն չապաքինվեն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր