Ներքին 2 տարի առաջ - 23:42 20-10-2023

Կաթողիկոսը Հունգարիայի՝ քրիստոնյաների աջակցության ծրագրի պետքարտուղարի հետ քննարկում է ունեցել

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այս դժվարին օրերին Հայաստանին և հայրենազրկված արցախահայերին ցուցաբերվող աջակցության և ի մասնավորի հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրվող միջնորդական ջանքերի համար։

Հայոց Հայրապետը անդրադարձ կատարեց Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրներին։

Նորին Սրբությունը նաև իր գոհունակությունն արտահայտեց Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքներին Հունգարիայի կողմից ցուցաբերվող զորակցության առնչությամբ։

Իր հերթին պրն․ Տրիստան Ազբեյը Նորին Սրբությանը տեղեկացրեց Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքների աջակցության ծրագրերի, ինչպես և 2021թ․ հայ ռազմագերիների վերադարձման գործում իր անմիջական ներգրավվածության մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայոց Եկեղեցու և Հունգարիայի իշխանությունների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում