Մամուլ 2 տարի առաջ - 08:14 20-10-2023

Արցախի լռությունը. Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաեւ անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը:

Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի եւ ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթեւ «զգուշացրեց», թե հայտարարություն է անելու։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնությունը, ըստ մեր աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ» է փոխվել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։