Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:35 17-10-2023

Ինչպե՞ս է հաստատվելու Երևանի բյուջեն․ մտածելու բան կա չէ՞, պարոն Ավինյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«Լուրջ բզբզելու թեմա մեր ԶԼՄ-ների համար: Որոշ կարկառուն դեմքեր փորձեցին Երևանի ավագանու ընտրությունները ներկայացնել որպես «ժողովրդավարություն»: Իրականում ստացվել է ապուշություն, որովհետև աշխարհում առաջին անգամ ձևավորվել է իշխող կոալիցիա, որն իրականում փոքրամասնություն է: Ու, եթե քաղաքապետ ընտրելու համար օրենքը հնարավորություն էր տալիս փոքրամասնությանն ունենալու իրենց քաղաքապետին (այլ հարց է, թե այդ ի՞նչ օրենք է, որ փոքրամասնությանը թույլ է տալիս դառնալ «մեծամասնություն»), ապա որոշումներ կայացնելու համար 33 ձայնը պարտադիր է: Իսկ «կոալիցիան» ունի 32 ձայն: Օրինակ, ինչպե՞ս է հաստատվելու Երևանի բյուջեն, քանի՞ ձայնով: Չէ, որ Երևանի ավագանին ընտրվել է 5 տարի աշխատելու, ոչ թե միայն Ավինյանին քաղաքապետ կարգելու նպատակով:
Մտածելու բան կա չէ՞, պարոն Ավինյան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի