Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 05-08-2025

Պապոյանը ՔՊ-ակա՞ն ա, ուրեմն սուտ ա ասում, մտածելու բան չկա․ հարցում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների՝ Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։

Ինչպես նշել է Պապոյանը, 2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։

Ընդ որում՝ սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆեկտները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք Գևորգ Պապոյանին, որ Լոպեսի համերգին 6 մլն դոլար ծախսելով՝ Հայաստանը 13,3 մլն դոլար եկամուտ է ստացել»։

«Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Էկոնոմիկայի նախարարը ստում է։ «Ոչ, էդ ոնց ա լինում։ Դա սաղ սուտ ա։ Գևորգ Պապոյանը ՔՊ-ա՞, ուրեմն սուտ ա, մտածելու բան չկա։ 18 թվից ամեն ինչ սուտ ա։ Նույն Ղազախստանում 800 հազար ա Լոպեսը, էն էլ մասնավորն ա բերել։ Լոպեսը մի լավ բան ունի, չգիտեմ լավ ա, թե չէ, ապահոված մի մարմին ունի, դա մեզ մոտ ա, որովհետը մեր սաղ պետությունը էդ մարմնում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`այդ գումարով այ բաներ կարող էին անել։ «Թող էդ փողը խեղճ ժողովրդին տային, թոշակները բարձրացնեին։ Ես համամիտ չեմ»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր