Ներքին 4 տարի առաջ - 14:50 06-08-2022

Իմունիտետ ունեմ վայրահաչությունների նկատմամբ, կարևորը՝ վաղը կրկին հաստատվելու է իմ ճշմարտացիությունը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021-ի մայիսի 12-ին հրապարակում արեցի Սև լճի հատված Ադրբեջանի ներխուժման մասին, մի շարք ԶԼՄ-ներ և պետական քարոզչամեքենան գործի անցան ինձ ստախոս ներկայացնելու համար։ Ժամեր անց վարչապետը խոստովանեց, որ ես ճիշտ էի ասում։

Օրեր անց հրապարակում արեցի, որ Սև լիճը Ադրբեջանի հսկողության տակ է, և այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չէր կարող նկարվել այնտեղ։ Կրկին գործի անցավ պետական քարոզչամեքենան ու կրկին ինձ մեղադրելով ապատեղեկատվության մեջ։ Օրեր անց հայտնի դարձավ, որ Սև լիճը մեր վերահսկողության տակ չի։

2021-ի աշնանից խոսում եմ Լաչինի միջանցքի հանձնման վտանգի մասին, ամբողջ պետական քարոզչամեքենան ինձ մեղադրում է խուճապ տարածելու մեջ։ 2022-ի հունիսին վարչապետը խոստովանեց, որ հանձնում է Լաչինի միջանցքը։
2022-ի մայիսից ահազանգում եմ, որ նոր ճանապարհը կառուցելուց հետո Ադրբեջանը ագրեսիա կկիրառի հայկական կողմի դեմ և կստիպի իրեն հանձնել Լաչինի միջանցքը, ամբողջ պետական քարոզչամեքենան ինձ ծաղրում էր, թե թերագնահատում եմ մեր հնարավորությունները և չեմ պատկերացնում, թե ինչ կանի հայկական կողմը։ Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Բերձորի ու Աղավնոյի համայնքապետերի հետ, քննարկել ենք վտանգները և դրանց հաղթահարման ուղիները։ Օրեր առաջ Ադրբեջանը ագրեսիա կիրառեց Արցախի նկատմամբ, և նույն ծաղրողները արագ-արագ սկսեցին կատարել թշնամու պահանջը՝ տեղահանելով Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին։

2022-ի օգոստոսի 2-ին հրապարակում եմ անում, որ ծանր մարտեր են ընթանում Արցախի Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների առաջնագծում, կրկին ամբողջ պետական քարոզչամեքենան սկսեց հերքել ինձ և ասել, որ չկա նման բան։ Ժամեր անց նույն քարոզչամեքենան հրապարակել արեց' խոստովանելով, որ տեղի են ունեցել բախումներ, և հայկական կողմը զոհ ունի։

2022-ի օգոստոսի 3-ին հրապարակում եմ անում, որ թշնամին հարձակվել է Արցախի Մարտակերտի շրջանի հայկական զորամասի վրա, որի հետևանքով ունենք զոհ։ Նույն պետական քարոզչամեքենան միանգամից անցնում է ինձ հերքելու գործին։ Ժամեր անց պարզվում է, որ հայկական կողմը Ադրբեջանի հարձակման հետևանքով ունի զոհեր։

2022-ի օգոստոսի 5-ին Աղավնոյից ստանում եմ ահազանգ, որ տեղում ինչ-որ մարդիկ թալան են կազմակերպել։ Հրապարակում եմ անում, և կրկին պետական քարոզչամեքենան անցնում է իր սիրած գործին՝ ինձ հերքելուն։

Վստահ եմ, որ 1-2 օրվա ընթացքում այդ մասին ևս նույն հերքում անողները հաստատում կանեն, բայց արդեն չեն հիշի իրենց էժանագին շոուները։

Ու բոլոր դեպքերում գործի են դրվում մեծ թվով լրատվամիջոցներ, տելեգրամ ալիքներ, ինչ-որ պատգամավորներ և նրանց սպասարկող չինովնիկներ սկսում են իմ հասցեին տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել' առանց նշույլ անգամ բարոյականության։

Ես իմունիտետ ունեմ այդպիսի վայրահաչությունների նկատմամբ, կարևորը' վաղը կրկին հաստատվելու է իմ ճշմարտացիությունը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»