Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:38 13-10-2023

Պուտինը կոչ է անում ԱՊՀ երկրների միջև ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք արտաքին ազդեցությունից անկախ կայուն ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործումն առևտրային գործառնությունների և ներդրումների հոսքերի հետագա մեծացման համար կարևոր գործիք ենք համարում։

Այո, իհարկե, նկատի ունեմ Ռուսաստանի տնտեսությունը, ամենից շատ օգտագործվում է ռուբլին, բայց ոչ միայն, օգտագործվում են նաև մեր մյուս պետությունների ազգային արժույթները։ Եվ մենք ամեն կերպ կնպաստենք դրան, շատ ճիշտ ենք աշխատելու մեր բոլոր գործընկերների հետ, նկատի ունեմ առաջին հերթին մեր ֆինանսատնտեսական կառույցների, կենտրոնական բանկերի հետ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի