Արտաքին 3 տարի առաջ - 13:30 09-05-2023

Պուտինը կարևորել է Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը երախտագիտության դրսևորում է նախնիների սխրանքի հանդեպ։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է Կարմիր հրապարակում ունեցած ելույթում։

«Շատ կարեւոր է, որ այսօր այստեղ՝ Մոսկվայում, հավաքվել են Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարները, նրանք միասին մարտնչել են և միասին հաղթել, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն իրենց ավանդն են ներդրել ընդհանուր հաղթանակի գործում։ Մենք միշտ կհիշենք այդ մասին»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանների հիշատակը սրբազան է։ «Մեզ համար Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանների հիշատակը սրբազան է, մենք այն պահում ենք մեր սրտերում, պատշաճն ենք մատուցում դիմադրության մասնակիցներին, որոնք խիզախաբար մարտնչեցին նացիզմի դեմ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, այլ պետությունների դաշնակցային բանակների մարտիկներին, հիշում և հարգում ենք Չինաստանի մարտիկների սխրանքը ճապոնական միլիտարիզմի դեմ պայքարում»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ «համերաշխության, գործընկերության փորձը ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարի տարիներին անգին ժառանգություն է, ամուր հիմք հենց այս պահին, երբ ուժ է հավաքում անշրջելի շարժումը դեպի ավելի արդար բազմաբևեռ աշխարհ՝ հիմնված վստահության եւ անբաժանելի անվտանգության, հավասար հնարավորությունների սկզբունքների վրա՝ բոլոր երկրների եւ ժողովուրդների սեփական եւ ազատ զարգացման համար»։ Նրա խոսքով՝ ուկրաինացի ժողովուրդը դարձել է երկրում տեղի ունեցած հեղաշրջման և Արեւմուտքի ծրագրերի պատանդը, որն Ուկրանայում տեղի ունեցող աղետի պատճառն է։

«Չափից ավելի մեծ նկրտումները, մեծամտությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգության։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաիանցի ժողովուրդը։ Նա դարձել է պետական հեղաշրջման և դրա հիման վրա իր արեւմտյան տերերի ստեղծած հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան ու շահադիտական պլանների իրականացման մեջ»,- նկատել է նա։

Պուտինը հավելել է՝ նրանք, ովքեր սկսել են նոր արշավանքն ընդդեմ Ռուսաստանի, զբաղվում են ռեւանշիզմով, ասել է Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Արեւմուտքում ոչնչացնում են հուշահամալիրներն ու ստեղծում նացիզմի պաշտամունք՝ շեշտելով, որ այդ անարգանքը նաև հանցագործություն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի