Արտաքին 5 տարի առաջ - 16:34 28-05-2021

Նոյեմբերի 12-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ այսօր հանդես գալով Մինսկում անցկացվող ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Ղրղզական կողմի առաջարկությամբ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին»,-ասել Է Սերգեյ Լեբեդևը:

Նա նաև տեղեկացրել Է, որ նեղ կազմով նիստում տեղի Է ունեցել հանգամանալից և բովանդակալից կարծիքների փոխանակում Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները լայն ձևաչափով կքննարկեն վարակիչ հիվանդությունների տարածմանը հակազդելու միջոցները, համագործակցության հարցերը ԱՊՀ-ի երկրների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում եւ Համագործակցության պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը