Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:33 12-10-2023

Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է. Լևոն Քոչարյանը հա'մ ծեծի է ենթարկվել, հա'մ էլ կալանավորվել

Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է։ Զավեշտն այն է, որ Լևոն Քոչարյանը և՛ ծեծի է ենթարկվել, և՛ կալանավորվել։ Վարույթն իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելովմանրամասններ քրեական գործից։

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբրև նա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, կարմիր բերետավորները, իբր, օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, և Լևոն Քոչարյանը հակադրվելով նրանց՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։ Ըստ այդ քրեական գործի, Լևոն Քոչարյանն, իբր, մինչև ավտմեքենան նստեցնելու պահը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի ոտքին, այնուհետև, Քոչարյանը չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, 2 անգամ հարվածել է ոստիկանության ևս մեկ այլ աշխատակցի կրծքավանդակի ու ուսի հատվածներին։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին», - ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ գործով կա երկու տուժող և մեկ վկա. «Տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է։ Ես տեսանյութ կներկայացնեմ և այնտեղ հստակ կերևա, թե ով է Հրաչիկ Խաչատրյանը։ Ըստ մեղադրանքի, Հրաչիկ Խաչատրյանի ոտքերին է հարվածել Լևոն Քոչարյանը մինչև ավտոմեքենա նստեցնելը։ Տեսանյութում դուք կտեսնեք, թե որտեղ է նա գտնվել և արդյո՞ք Քոչարյանը կարող էր հարվածել Հրաչիկ Խաչատրյանին։ Ունենք մի իրավիճակ, որ ես կաշկանդված եմ նախաքննության գաղտնիքով և, բնականաբար, չեմ կարող ասել, թե ոստիկանության աշխատողներն ինչ բնույթի ցուցմունքներ են տվել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ