Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:10 11-10-2023

Արցախցի երեխաներին չեն ընդունում մանկապարտեզներ. ահազանգ

Արցախցի Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է.

-Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ:

-Բայց դուք հասկանում եք չէ՞, որ ճգնաժամային իրավիճակում թղթի վրա գրված ստանդարտներով չեն առաջանորդվում:

-Դե, եթե թույլ տան կընդունենք, բայց այս պահին թույլտվություն չկա:
Այսինքն որևէ այլ արտոնություն չկա՞

-Կա, ընդունվելու դեպքում անվճար է)

Բոլոր մանկապարտեզներից բացասական պատասխան ստանալուց հետո, բայց հույս ունենալով, որ հնարավոր չէ լուծման որևէ այլ տարբերակի առաջարկ չլինի զանգում եմ կրթության նախարարություն: Պատասխանը կտրուկ էր.

-Զանգեք քաղաքապետարան, մենք կապ չունենք, ընդամենը ծրագիր գրող ենք:
Զանգում եմ քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը լսելով իմ բացատրությունները՝ սառը տոնով պատասխանում է.

-Այո, ձեզ ճիշտ տեղեկություն են տրամադրել, պետք է հերթագրվեք ու սպասեք ձեր հերթին, տեղերը սահմանափակ են, դիմորդները շատ, ձեզ նման շատ ծնողների երեխաներ դուրս են մնացել ցուցակից, ու էս ասածների մեջ զրո էմոցիա ու ապրումակցում:
Հուզմունքս մի կերպ զսպելով՝ հարցնում եմ.

-Դուք իմ կարգավիճակում հայտնվածներին համեմատում ե՞ք նախօրոք հերթում գրանցված ու դուրս մնացածների հետ: Հասկանում ե՞ք չէ մեզ ինչքան է պետք աշխատելը, միթե՞ որևէ լուծում չկա:

-Ոչ, չկա:

Աչքիս առաջ եկավ սեպտեմբերի 19-ի տեսարանը.

Ճաշի ժամ էր, աշխատանքից վերադարձա տուն, կոշիկներս հանելուն պես պայթունի ձայն լսեցի: Վազելով հասա պատուհանի մոտ. բոլորը վազում էին: Հասկացա՝ նորից պատերազմ է սկսվել:

Ամուսինս այդ պահին երեխաներին էր քնեցնում, որոնց մանկապարտեզ չէի ուղարկել հիվանդության պատճառով: Քնաթաթախ, ջերմող երեխաներիս վերցրեցի ու վազելով իջանք նկուղ: Այդ օրը մենք չէին մտածում, որ կորցնում ենք տուն, տեղ աշխատանք, հայրենիք, մենք միայն փրկության մասին էինք մտածում:

Չգիտեմ մտածում եմ, արժե՞ր այդ մի փոքրիկ հատվածը մեր ապրած դժոխքից պատմել այդ աղջկան, գուցե մոտը ապրումակցման նշույլ առաջանար, բայց երևի ճիշտը չպատմելն էր:

Բոլորս շատ լավ գիտենք, որ կարճ ժամանակ հետո մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնալու, երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք ցավոք պետության կողմից չեն ձեռնարկվում:

Մասնավոր հատվածը մեծ բեռ է իր վրա վերցրել, որի համար երախտապարտ ենք:

Մենք մուրացկան չենք, ընդամենը պահանջում ենք պայմաններ ստեղծել, կաշխատենք ու մեր գլխի ճարը կտեսնենք:

Խնդրում եմ տարածել գրառումը, գուցե պատկան մարմիններին տեղ հասնի, վստահ եմ, որ իմ կարգավիճակում շատերն են հայտնվել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին