Արտաքին 2 տարի առաջ - 10:32 09-10-2023

Արցախի վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել

2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական ներխուժման հետևանքով Ադրբեջանը օկուպացրեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեցին նաև միջնադարյան Արցախի նշանավոր գիտակրթական, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրները, որոնք դարեր ի վեր ունեցել են համահայկական նշանակություն: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող կայքը:

Պաշտոնական Ադրբեջանը անմիջապես թիրախավորեց Գանձասարի և Ամարասի վանական համալիրները՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը «ազատագրել է» աղվանական նշանավոր սրբատեղի-ուխտատեղիները: Այս տեղեկատվության տարածումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել հակագիտական և կեղծ, ակնհայտ քարոզչական բնույթ ունեցող ինֆորմացիոն ներհոսքեր վանքերի մասին: Առաջինը դա արեց մշակույթի նախարարությունը, որից հետո այդ գործին լծվեց լրատվական դաշտը՝ իր տարբեր ներկայացուցիչներով և այսպես կոչված փորձագետներով:

2023 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքու թիվի հեռուստալիքով ներկայացվեց ծավալուն մի տեսահաղորդում, որի թիրախը Գանձասարի, Ամարասի և Դադիվանքի վանական համալիրներն էին: Մասնավորապես հայտարարվեց, որ հիշյալ վանքերի «ազատագրումից» հետո ամբողջ աշխարհի գիտական հանրույթը և հատկապես պատմաբանները հնարավորություն կստանան տեղում համոզվելու և տեսնելու հայկական զեղծարարությունը:

Սակայն այս տեսանյութում ակնհայտ տարակուսանք է առաջացնում պաշտոնական Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմական քարտուղար, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հայտարարությունները: Վերջինս, խոսելով Գանձասարի և Ամարասի վանական համալիրների մասին, նշում է, որ դրանք Կովկասյան Աղվանքի ճարտարապետության լավագույն օրինակներն են և մշտապես եղել են Կովկասյան Աղվանքի հոգևոր և մշակութային կենտրոններ: Ոչ մի խոսք վանքերի իրական պատկանելության մասին: Ռուս հոգևորականը, ակնհայտ խեղաթյուրելով և փոփոխելով պատմական իրողությունները, հանդես է գալիս նաև մեկ այլ ծայրահեղ անհանդուրժողական հայտարությամբ՝ ըստ որի «նրանք, ովքեր իրենց տեր ու տիրական էին այդտեղ զգում, այդպես էլ չկարողացան 30 տարիների ընթացքում լցնել այդ վանքերը հոգևոր և կրոնական կյանքով, այլ կարողացան միայն արտադրել 3 աստղանի Գանձասար կոնյակը»:

Նման ակնհայտ անհանդուրժողական, ծայրահեղական հայտարարությունը բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալիս՝ ուղղված հենց ռուս ուղղափառ եկեղեցուն:

Րիզվան Հուսեյնովը և Ուլվիա Հաջիևան հանդես եկան ավելի վտանգավոր թեզերով, համաձայն որի՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների արտաքին տեսքը, հարդարանքը զգալի կերպով փոխակերպված են հայերի կողմից վերջին 200 տարիների ընթացքում, երբ այդ վանքերը անցան Հայ Առաքելական եկեղեցուն, որի նպատակը վանքերի աղվանական լինելը թաքցնելն էր:

Ադրբեջանական կողմը նշեց, որ իրենք փաստել են բոլոր այդ փոփոխությունները և զեղծարարությունները: Նշվեց նաև, որ ադրբեջանցի հետազոտողները այժմ հնարավորություն են ստանում տեղում աշխատելու:

Նման հայտարարությունները ակնհայտ վտանգ են ներկայացնում վանական համալիրների գոյությանը, քանի որ ապահայկականացման քարոզի ներքո այս վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել, հարյուրավոր հայերեն արձանագրություններ, խաչերը, խաչային հորինվածքները ջնջվել»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի