Արտաքին 11 ժամ առաջ - 22:57 09-11-2026

ԵՄ-ն չի քննարկի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը

Եվրամիությունը կդիմադրի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության քննարկմանը, քանի դեռ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր չի ստորագրվել․ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բուխարեստ կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա պնդել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ բովանդակալից բանակցությունները կարող են սկսվել միայն Ուկրաինայում հրադադարից հետո։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ դրանց ցանկանում են մասնակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար երկրները, իսկ Բրյուսելը կպնդի համապատասխան ձևաչափի կիրառումը։

Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին թույլատրվել է ֆոն դեր Լայենին ընդամենը մեկ հարց ուղղել՝ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների վերաբերյալ, որոնց Եվրամիությունը չի մասնակցելու։

Նա հայտնել է Վլադիմիր Զելենսկիի՝ բանակցություններում աջակցություն ցուցաբերելու խնդրանքը բավարարելու մտադրության մասին։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ անցած շաբաթ ԵՄ երկրները ԱՄՆ-ի հետ քննարկել են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման պայմանագրերի բաշխման ծրագրի ապագան։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան