Արտաքին 2 տարի առաջ - 10:17 05-10-2023

ԱՄՆ Կոնգրեսը կրկին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ. Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը (դեմոկրատ Մերիլենդից) տարածված գրավոր հայտարարության մեջ։

Սեպտեմբերին այս պաշտոնում նրա նախորդը՝ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ Նյու Ջերսիից), նույն հայտարարություններն էր արել։ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ նա չի դադարեցրել այս դաժան արշավը», - ընդգծել է Քարդինը` նկատի ունենալով Բաքվի ռազմական գործողությունը: Նա կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց գործողությունների համար։

«Մենք պետք է ընդլայնենք մարդասիրական աջակցությունը այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը: Միացյալ Նահանգները նաև պետք է շարունակի աջակցել վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին, ներառյալ ջանքերը՝ խթանելու թափանցիկությունը, լավ կառավարումը և տնտեսական համագործակցությունը Միացյալ Նահանգների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի հետ որպես ամբողջություն»,- եզրափակել է Քարդինը:

Մենենդեսը նման հայտարարություններ արել էր անցյալ ամսվա վերջին, կուսակիցների և հանրապետականների հետ միասին, Սենատ ներկայացնելով մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է պարունակում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող օգնության հետ։ Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ընդգրկել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու և պատժամիջոցներ կիրառելու» ադրբեջանական իշխանությունների դեմ ԼՂ-ում իրենց գործողությունների համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur