Արտաքին 4 տարի առաջ - 11:12 30-10-2022

ԱՄՆ-ում առաջարկում են կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Ռազմական փորձագետ Հարիսոն Կասը առաջարկել է ամբողջությամբ վերանայել ԱՄՆ ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, կրճատել Կիևին տրամադրվող ռազմական ու ֆինանսական օգնությունը և գտնել հակամարտությունը լուծելու դիվանագիտական ​​ճանապարհ: Նա ընդգծել է, որ Կոնգրեսի կողմից քննարկվող 50 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ֆինանսավորման նոր փաթեթը միայն կերկարացնի զինված դիմակայությունը։

Կասի խոսքերով՝ Կիևին չի հաջողվի զգալի հաջողությունների հասնել հակամարտությունում՝ չնայած ԱՄՆ-ի օգնությանը։ Նա տարակուսել է, թե ինչու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կենսականորեն անհրաժեշտ ԱՄՆ շահերի համար։

«Ավելի խելամիտ չի՞ լինի մտնել դիվանագիտական ​​գործընթացի մեջ և հասնել խաղաղ կարգավորման։ Ո՞րն է այլընտրանքը՝ կործանու՞մը»,-նշել է փորձագետը:


Նա առաջարկել է դեմոկրատներին վերանայել ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, կրճատել զենքի մատակարարումները Ուկրաինայի Զինված ուժերին, հասնել հրադադարի և նոր բանակցային գործընթաց սկսել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Դագ Բենդոուն ասել էր, թե ամերիկացիներից ակնկալում են, որ նրանք կփրկեն բոլորին, սակայն ԱՄՆ-ն ինքը գնում է դեպի ֆինանսական Արմագեդոնի՝ Ուկրաինային աջակցելու պատճառով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է