Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:20 02-10-2023

Սենատոր Գարի Փիթերսը ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին արգելող օրինագիծ է ներկայացրել

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:

Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումների։

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և օգտագործելու է իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - ասել է սենատոր Փիթերսը: «Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը, որպեսզի արգելափակենք ամերիկյան հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»:

Փիթերսի «Հայերի պաշտպանության մասին» օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի բացառությամբ: Թեև Ազատության աջակցության ակտը հիմնականում արգելում է Ադրբեջանին տրվող երկկողմանի օգնությունը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բացառություն է ավելացվել 907-րդ բաժնում, որը նախագահին տալիս է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լրացուցիչ լիազորություն: Այս լիազորությունն ամեն տարի օգտագործվում է երկու կուսակցությունների նախագահների կողմից՝ սկսած 2002 թվականից, ներառյալ Բայդենի վարչակազմը։

Այս շաբաթ Փիթերսը նաև միացել է օրենսդիրների խմբին, որոնք կոչ էին անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ Պետդեպարտամենտին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական հարձակումների և նրա դաժան պաշարման հետ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է