Ուղիղ եթեր
Սպորտ 8 ամիս առաջ - 12:56 23-12-2025

Գարի Կասպարովին Մոսկվայում մեղադրում են ահաբեկչության կոչ անելու մեջ

Մոսկվայի դատարանը շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալման որոշում է ընդունել:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և ահաբեկչության հրապարակային արդարացում։

Քննիչը համապատասխան միջնորդությունը ներկայացրել է դեկտեմբերի 22-ին։ Ըստ գործի նյութերի՝ այն բավարարվել է նույն օրը։ Որոշումը նախատեսված է ուժի մեջ մտնել դեկտեմբերի 26-ին։

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է։