Ներքին 3 տարի առաջ - 20:06 27-09-2023

Կրակոցներից վիրավորվել են տուն-ինտերնատի 36 բնակիչներից 2-ը․ նրանք ՀՀ ճանապարհին են․ տնօրեն

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի տվյալներով՝ բռնի տեղահանված 50․243 անձ է հատել ՀՀ սահմանը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ էլ այս պահին հերթի մեջ սպասում են ՀՀ սահմանը հատելուն։

Նրանց թվում են նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատի տարեցները։ Ստեփանակերտի տուն-ինտերնատի տնօրեն Արա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հաստատությունում բնակվող տարեցները 36-ն էին, նրանցից դեռ ոչ մեկը չի հասել Հայաստան, բոլորը ճանապարհին են․ «Կրակոցները նաև տուն-ինտերնատի ուղղությամբ էին եղել, ինչի հետևանքով 2 տարեց պապիկ վիրավորվել էին, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Արա Պողոսյանը տարեցներին Հայաստանի տուն-ինտերանտում տեղավորելու վերաբերյալ որևէ տեղեկություն չուներ․ ասաց, որ դրանով արդեն ՀՀ կառավարությունն է զբաղվելու։

Oragir.News-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց ճշտել, թե Ստեփանակերտի տուն-ինտերնատից Հայաստան ժամանող տարեցներին որտեղ են տեղավորելու, արդյոք Երևանում գտնվող տուն-ինտերնատներում համապատասխան տեղեր կան, թե ոչ։

«Գործընթացը դեռ կազմակերպվում է, եկած տարեցների թիվը վերջնական չէ։ Այս պահին չեմ կարող ասել, թե քանի տարեց է բնակվել տուն-ինտերնատում։ Որքան տարեցի անհրաժեշտություն որ լինի, այնքանին կարող ենք տեղավորել մեր տուն-ինտերնատներում։ Դեռ պիտի հասկանանք նաև, թե ինչ անհրաժեշտություններ ունեն, ըստ այդմ՝ տեղավորենք․ կան քաղաքացիներ, որ անկողնային բուժման անրաժեշտություն ունեն, կան՝ չունեն։ Կան նաև տարեցներ, որոնք բուն տուն-ինտերնատից չեն տեղափոխվել, բայց տարեցներ են, որոնք ունեն խնամքի կարիք։ Թիվը ընթացքում կհայտնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի