Ներքին 2 տարի առաջ - 19:00 23-12-2023

Նախարարությունը հոգում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների բոլոր խնդիրները և ոչ մեկի աջակցության կարիքը չունեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս այցելել է Նորքի տուն-ինտերնատ՝ Ամանորին ընդառաջ ծանոթանալու Նորքի տուն-ինտերնատի պայմաններին, լսելու բնակիչների մտահոգություններն ու խնդիրները։ Քաղաքապետի հավաստմամբ՝ Նորքի տուն-ինտերնատի 235 բնակիչները,որոնք 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ ու տարեցներ են, ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք:

Oragir.News-ը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ պարզելու,թե հանրային ի՞նչ աջակցության կարիք ունի Նորքի տուն-ինտերնատը։ Հարցին ի պատասխան, ԱՍՀՆ խոսնակ Զառա Մանուչարյանը հավաստիացրել է, որ նախարարությունը հոգում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների բոլոր խնդիրները և ոչ մեկի աջակցության կարիքը չունեն։ Երկրորդ հարցին,թե Ավինյանի այցը կազմակերպել էր ԱՍՀՆ-՞ն, թե՞ քաղաքապետն առանց ԱՍՀՆ-ին հարցնելու է այցելել Նորքի տուն-ինտերնատ, Զառա Մանուչարյանն ասաց, որ տեղյակ են եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը