Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:00 26-09-2023

Ջուրն ու սնունդը վերջացել է, երեխաները առվի ջուր են խմում․ իրավիճակը՝ Արցախ-Հայաստան ճանապարհին

«Թուրքի պոստի մոտ 5 րոպե կանգնում ենք, բաց ա թողում, իսկ Հայաստանի պոստի մոտ զադերշկա են անում, մինչև հարցաքննում են, գրում են, ջնջում են, հարցնում են՝ ո՞ւր ես ուզում մնաս և այլն, հերթը կիլոմետրեր ա ձգվում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտից Հայաստան ուղևորվող արցախցիներից մեկը։

Նա ասաց, որ ճանապարհի խցանման պատճառով, քաղաքացիերի մոտ վերջացել է սնունդն ու ջուրը, ստիպված են եղել երեխաներին առվի ջուր տալ, ինչի պատճառով նրանց մոտ փորացավ է սկսել․

«Էրեխանց մոտ լուծ ու փսխոց ա սկսել։ Լիսագորի թուրքի սահմանում քանի օր ա մեքենաներով մարդիկ են կանգնած, թուքրի վերահսկողության տակ, գիշեր, ցերեկ էրեխեքի հետ ավտոների մեջ են։ 2 օր 60կմ ճանապարհ են գալիս, սոված, ծարավ, մեծերը մի կերպ կդիմանան, բայց էրեխեքն եմ մեղք։ Արցախում էլ սնունդ չկա, որ գոնե իրանց հետ վերցնեն, առանց ուտելիքի ճամփա են ընկնում։ Գոնե Հայաստանի իշխանությունը անցակետում աշխատակիցներ ավելացնի, որ մարդիկ օր առաջ կարողանան տեղ հասնել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ասել էր, որ այդ պահի դրությամբ 19 հազար մարդ հատել է Կոռնիձորի սահմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր