Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:30 30-01-2024

Արմավիրում լողավազանի ջուր են խմում․ ստամոքսի հիվանդություններն անընդհատ են

Արմավիր և Մեծամոր քաղաքների բնակիչներն ահազանգում են, որ տարիներ ի վեր խմելու ջրի մեջ ավելացվող քլորն արդեն դարձել է անտանելի, մարդիկ կամ համակերպվում են, որովհետև միևնույնն է՝ խմելու ջրի որակի բարձրացման համար ոչ մի գործողություն չի արվելու, կամ էլ բացի այդ քլորացված ջրի համար վճարելուց՝ ջուր են գնում։

Oragir.News-ին դիմած քաղաքացիները բողոքում են, որ ջրից միայն քլորի համ է գալիս և այն արդեն այնքան է թափանցել մարդկանց կենցաղ, որ նույնիսկ լվացված սպասքից է քլորի հոտ գալիս։

Մարդիկ կատակում են, որ նույնիսկ Երևանի լողավազանների ջրին այդքան քլոր չեն խառնում, ինչքան իրենք ամեն օր խմում են։

Քաղաքացիները գիտեն, որ քլորը ջրին խառնում են ախտահանման համար, և միայն ենթադրում, թե ինչպիսի կեղտաջրեր են խառնվում խմելու ջրին, որ նման քանակի քլոր է ավելացվում։



Քիչ թե շատ ապահովված քաղաքացիները խմելու ջուրը գնում են փողոցից․ շրջիկ մեքենաներ կան, որոնք վաճառում են Թալինի ջուր, կան նաև հատուկ ապարատներ, որոնց ջուրը ևս Թալինից է, բայց այդ մեքենաներն ու ապարատներն էլ ամեն թաղամաս չէ, որ կան։

Ենթադրելի է, որ Թալինի ջուրը ինչ -որ մեկի բիզնեսն է, դրա համար էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում, որ խմելու ջրի որակը բարձրանա։



Բնակիչների խոսքով, արտեզյան ջրահորերից քաղցահամ ջուրն առանց ֆիլտրելու և քլոր ավելացնելու ավելի հաճույքով են խմում և օգտագործում, քան այն, ինչ մատակարարվում է որպես խմելու ջուր։

Արմավիրում ու Մեծամորում տարածված են աղեստամոքսային հիվանդությունները։ Մեծամորից Լևոնը պնդում է, որ իր ստամոքսի հիվանդությունների հիմնական պատճառն այդ անորակ ջուրն է՝ միաժամանակ ենթադրելով, թե ուրիշ ինչ խնդիրներ կարող էր ունենալ, եթե առանց քլորի լիներ ջուրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր