Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:23 25-09-2023

Արդյո՞ք Սանոսյան Գնելենց հայտնի են Սյունիքի օկուպացիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պատկերացրեք` Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարի, որ Մարսելը Ֆրասիայի համար «կարմիր գիծ է»: Կամ, օրինակ` Վրաստանի, Ադրբեջանի և Մոզամբիկի պաշտոնյաներն իրենց պետությունների «կարմիր գծեր» հռչակեն, համապատասխանաբար` Զուգդիդին, Ղազախը և Ինյամբանեն:
Այդպիսի հայտարարություն որևէ նորմալ պետության, որևէ ադեկվատ բարձրաստիճան պաշտոնյա հնչեցնել չի կարող, քանզի նրա համար Հայրենիքը «գծերի» չի բաժանվում:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա Սանոսյան Գնելն այսօր հայտարարել է` «Սյունիքը ՄԵԶ համար կարմիր գիծ է»:

Նախ` ինչու՞ հենց Սյունիքը: Արդյո՞ք Սանոսյան Գնելենց հայտնի են Սյունիքի օկուպացիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ: Եթե այո, ապա ինչու՞ նա դրանք չի հանրայնացնում, եթե ոչ, ապա «կարմիր գծերի» վերաբերյալ շահարկումները քաղաքական շանտաժի տարրեր են պարունակում:
Ավելին` Սյունիքի վերաբերյալ տեղեկությունները կարող են պետական գաղտնիք հանդիսանալ: Այդ դեպքում, ի՞նչ իրավունք ունեն Սանոսյան Գնելենք պետական գաղտնիք հրապարակել:
Բացի դրանից` արդյո՞ք միայն Սյունիքն է Սանոսյան Գնելենց «կարմիր գիծը»: Իսկ ի՞նչ գույնի գծերի ներքո են վերջիններիս մոտ պատկերված Վարդենիսը, Տիգրանաշենը, Ոսկեպարը, ի վերջո, Արծվաշենը:
Հետաքրքիր կլիներ իմանալ նաև Սանոսյան Գնելենց պատկերացրած Արցախի գույնը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը