Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:45 18-09-2023

Բաքուն Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները

Բաքուն Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները:

Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

«Հայաստանից պահանջում ենք դադարեցնել մեծացնել ռազմական ներուժը, ձեռնպահ մնալ ռևանշիստական ծրագրերից, չխախտել և կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։ Պահանջում ենք նաև անհապաղ դուրս բերել հայ զինվորականներին, լուծարել Հայաստանին ենթակա խամաճիկ ռեժիմի ռազմական և այսպես կոչված «կառավարական» կառույցները, զինաթափել Ադրբեջանի տարածքում անօրինական կերպով տեղակայված հայկական բոլոր զինված ուժերին»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով, որ «այդ դեպքում ապօրինի ռեժիմի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» նկատմամբ կարող է կիրառվել համաներում։

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության համաձայն՝ այսօր ԱԳՆ-ում հանդիպում է կայացել այդ երկրում հավատարմագրված դիվանագետների և Ալիևի վարչակազմի, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, արտգործնախարարի տեղակալի միջև։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի պաշտոնյաները օտարերկրյա դիվանագետներին դժգոհել են հայկական կողմի «ապակառուցողական քայլերից», հումանիտար ճգնաժամը «քաղաքականացնելու» փորձերից, հերթական անգամ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

Հաղորդագրությունում անդրադարձ կա նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած լսումներին, որը ադրբեջանցի պաշտոնյաները «բեմադրություն» են որակել։ «Ցավում ենք, որ Պետքարտուղարության ներկայացուցիչը միացել է միակողմանի հակաադրբեջանական հայտարարություններին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը